• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում» թեմայով գիտաժողով

24 մարտի, 2023
ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում» թեմայով գիտաժողով
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023թ․ մարտի 23-24-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցավ ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում»  թեմայով գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Տարածաշրջանի երկրների ինտեգրմանը նպաստող գործիքների մասին» խորագրով։

Գիտաժողովի աշխատանքներին Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից մասնակցեցին դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանը և 2-րդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը։

Գիտաժողովիին մասնակցում էին ՇՀԿ քարտուղարության, անդամ, դիտորդ և երկխոսության գործընկեր պետությունների ներկայացուցիչները (Հնդկաստան, ՌԴ, Չինաստան, Ղազախստան, Ղրղզստան, Պակիստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Բելառուս, ԻԻՀ, Մոնղոլիա, Հայաստան, Ադրբեջան,Կամբոջա, Եգիպտոս, Քաթար, Շրի Լանկա, ԱՄԷ, Բահրեյն, Մյանմար, Քուվեյթ, Մալդիվներ):

Ադրբեջանի ներկայացուցիչ Նաղի Ահմադովը իր ելույթում անդրադարձավ 2020թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրով իբրև թե ամրագրված «Զանգեզուրի միջանցքի» պարտադիր գործարկմանը, ինչին ի պատասխան Գ․Իսկանդարյանը արձագանքեց նշելով, որ նոյեմբերի 9-ի պայմանագրում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի, ՀՀ սահմանները բաց են ցանկացած առևտրական, կոմունիկացիոն ուղիների համար, սակայն ցավոք Ադրբեջանը և Թուրքիան են, որ մինչ օրս փակ են պահում ՀՀ սահմանները։ Եվ  հնչեցրեց հարց, արդյոք Ադրբեջանը այս վարած իր քաղաքականությամբ հետամուտ է լինում Հյուսիս-Հարավ ծրագրում ՀՀ ներգրավածությունը վիժեցնել և ինչու՞ է բանախոսը ընդհանրապես ՀՀ մարզ Սյունիքն անվանում Զանգեզուր։

Այս քննարկումների միջոցով ՇՀԿ գագաթաժողովին ներկա գտնվող բոլոր մասնակիցների մոտ առավել պարզորոշ դարձավ տարածաշրջանային գերլարված իրավիճակը և դրա սադրողների գործելակերպը։

Քննարկումից հետո Գ․ Իսկանդարյանին մոտեցան Հնդկաստանի, Իրանի ներկայացուցիչները և նշեցին ներկայացված դրույթների խիստ կարևորության մասին։

Ստորև ներկայացնում ենք նաև Գ․ Իսկանդարյանի ելույթից մի քանի դրույթներ․

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված երկբևեռ աշխարհակարգը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձավ միաբևեռ։ Ակնհայտ էր, որ այս նոր ձևաչափը չէր համապատասխանում աշխարհի զարգացող և զարգացած երկրների շահերին, որոնք պահանջում էին նոր լուծումներ։ 2001թ. հունիսի 15-ին Շանհայում դրվեց Շանհայի համագործակցության կազմակերպության հիմքը, որն, ըստ էության, խնդրի լուծման ուղղություններից մեկն էր։

Ե՛վ Հնդկաստանը, և՛ Իրանը, ուսումնասիրելով ՇՀԿ-ի ընձեռած հնարավորությունները, ի վերջո եկան այն եզրակացության, որ նոր կառույցի քաղաքականությունը համապատասխանում է տարածաշրջանի մասին իրենց պատկերացումներին։ Փաստորեն, ՇՀԿ-ին հաջողվեց ընդգրկել Հեռավոր Արևելքի գրեթե բոլոր տարածաշրջանային տերություններին, իսկ որոշներն ունեին դիտորդի կարգավիճակ։ Այսպիսով, ՇՀԿ-ն մեծ ներուժ ունի ընդլայնելու և ներառելու տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև նպաստելու դրանց զարգացմանը։ ՇՀԿ-ն միավորում է բազմաթիվ շահեր, և մենք կարծում ենք, որ նման կառույցի մեխանիզմները գործելու համար անհրաժեշտ է զարգացնել և՛ միկրոհարաբերությունները, և՛ մակրո հարաբերությունները անդամ երկրների և դիտորդների հետ։

2016թ. Հայաստանը ՇՀԿ-ում ստացել է երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Կառույցում Հայաստանի խիստ կարևոր դերակատարություն կարող է ունենալ, որին նպաստում է մի քանի կարևոր գործոն.

  1. Հայաստանը եղել է Խորհրդային Միության անդամ և ունի համագործակցության մեծ փորձ ԽՍՀՄ նախկին երկրների հետ,
  2. Հայաստանը, լինելով հնագույն պետություն, ունի համագործակցության ինստիտուցիոնալ դարավոր հիշողություն ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Իրանի հետ։
  3. Հայաստանը, թերևս, ՇՀԿ-ի շրջանակներում գործող միակ երկիրն է, որն ունի տեղական սփյուռք ՇՀԿ անդամ գրեթե բոլոր երկրներում։
  4. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և Իրանի բնական դաշնակիցը։ Հայաստանը ջերմ և բարեկամական հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ.

Միացնելով այս կետերը՝ ակնհայտ է դառնում, թե ինչպես կարող ենք աշխատել ՇՀԿ-ում միկրո-հարաբերությունների ոլորտում։

ՇՀԿ-ի անդամների հետ համագործակցության կարևոր բաղադրիչը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, որոնցից ամենագլխավորն այս պահին Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին է, որը գտնվում է Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի շահերի կենտրոնում։ Այս մասին բազմիցս խոսել են երեք երկրների արտգործնախարարները։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագծին զուգահեռ փորձ է արվում Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ, ինչը կնպաստի հնդկական ապրանքների ավելի արագ առաքմանը Ռուսաստանի դաշնություն և ԵՄ, սակայն այդ նախագծերի իրականացման համար. անհրաժեշտ է տարածաշրջանային կայունություն, որն այժմ վտանգի տակ է Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով։

Ադրբեջանը խախտելով ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրն արդեն մեկ տարուց ավել է, արհամարելով միջազգային բոլոր ատյանների կոչերը դուրս չի գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից: Անվտանգային խնդիրների առաջացման պատճառով, ըստ էության վտանգի տակ են դրվում ՇՀԿ անդամ երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրասնպորտային, տուրիզմի, բնապահպանական և այլ ոլորտներում ձեռք բերված մի շարք ծրագրեր:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանը ձգտել է և ձգտում է հավատարիմ մնալ ՇՀԿ  հիմնարար գաղափարակոսությանը՝ այն է միացյալ ջանքերով նպաստել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովմանը և պահպանմանը: Եվ հուսով ենք, որ ՇՀԿ ունի բոլոր անհրաժեշտ գործիքակազմը Ադրբեջանին առավել կառուցողական դաշտ տանելու համար։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: